Ֆուտբոլի Աշխարհի երիտասարդական առաջնությունում կայացան երկրորդ տուրի հանդիպումներն A և B խմբերում։
Ուզբեկստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նոր Զելանդիայի հետ (2-2)՝ առաջին խաղակեսից հետո պարտվելով 0-2 հաշվով:
Արգենտինայի հավաքականը 3-0 հաշվով հաղթեց Գվատեմալային։ Նույն հաշվով Ֆիջիին հաղթեց ԱՄՆ-ի ընտրանին, իսկ Էկվադորը 2-1 հաշվով հաղթեց Սլովակիայն։
A խումբ
1․ Արգենտինա — 6 միավոր
2․ Նոր Զելանդիա — 4
3․ Ուզբեկիստան — 1
4․ Գվատեմալա — 0
B խումբ
1․ ԱՄՆ — 6 միավոր
2․ Սլովակիա — 3
3․ Էկվադոր — 3
4․ Ֆիջի — 0