Հայաստանի երիտասարդական հավաքականը հոկտեմբերի 11-ին և 14-ին Մ21 տարեկանների Եվրո-2021թ.-ի ընտրական փուլի երկու հանդիպում կանցկացնի՝ Լյուքսեմբուրգի և Իտալիայի Մ21 հավաքականների հետ համապատասխանաբար:
Լյուքսեմբուրգի Մ21 հավաքականի հետ խաղը մեր ընտրանին կանցկացնի Գյումրիում: Այս խաղի մուտքը կլինի անվճար:
«Շիրակի» մամուլի քարտուղարությունն արդեն հայտնել է, որ հանդիպման անվճար տոմսերը հնարավոր կլինի ստանալ Գյումրու «Քաղաքային» մարզադաշտից:
Իսկ ահա Իտալիայի Մ21 հավաքականի հետ հոկտեմբերի 14-ին կայանալիք խաղի մուտքը, որը տեղի կունենա Ավանի ակադեմիայի մարզադաշտում, կլինի տոմսերով:
Տոմսերն արժեն 1000 դրամ: Դրանք հնարավոր կլինի ձեռք բերել Ավանի ակադեմիայի տոմսարկղից:
Հայաստան Մ21-Իտալիա Մ21 խաղը կմեկնարկի ժամը 20:30-ին: