Նոյեմբերի 16-ին՝ Բելառուսի մայրաքաղաք Մինսկում, կկայանա ընկերական հանդիպում Բելառուսի և Հորդանանի ազգային հավաքականների միջև։
Հանդիպումը կսպասարկի հայ մրցավարների անձնակազմը՝ Զավեն Հովհաննիսյանի գլխավորությամբ, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Նրան կօգնեն Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։