Իսպանական «Էյբարի» դարպասապահ Լուկա Զիդանը, որը Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի որդին է, ենթադրել է, թե որ ակումբը կարող է գլխավորել իր հայրը մոտ ապագայում։
«Մարսելում աշխատելու համատեքստում հորս մասին խոսակցությունները տաբու չեն։ Բայց միայն նա կորոշի, թե որտեղ է ուզում գնալ աշխատանքի և ինչ թիմ է ցանկանում մարզել։ Ինչ էլ որ լինի, մենք ուրախ կլինենք նրա կայացրած որոշմամբ։ Բայց նրան ՊՍԺ-ում տեսնելը մի փոքր ավելի քիչ հավանական է (ժպտում է)»,- Լուկա Զիդանի խոսքերն է մեջբերում RMC Sport-ը։