Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Էդգար Մանուչարյանը զինկոմիսարիատ ներկայանանալու ծանուցում է ստացել: Այս մասին Մանուչարյանը գրել է ֆեյսբուքյան պաշտոնական իր էջում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան, Ադրբեջանը Արցախի ուղղությամբ հարձակում է սկսել, որը շարունակվում է մինչ այժմ: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում` մայրաքաղաք Ստեփանակերտը։
Հայաստանի Հանրապետությունում հայտարարված է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք: