Մադրիդի «Ռեալի» բրազիլացի պաշտպան Էդեր Միլիտաոն շուտով նոր երկարաժամկետ պայմանագիր կկնքի մադրիդյան ակումբի հետ։ Այս մասին X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter) հայտնել է հայտնի լրագրող և ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Աղբյուրի համաձայն՝ բրազիլացու նոր համաձայնագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ կլինի մինչև 2028 թվականի հունիսը, իսկ պայմանագրում փոխհատուցման չափը կկազմի ուղիղ 1 միլիարդ եվրո, ինչպես նաև նշվում է, որ կիսապաշտպաններ Ֆեդերիկո Վալվերդեն և Էդուարդո Կամավինգան նոր պայմանագրեր կկնքեն թիմի հետ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի սկզբին Ռոդրիգո Գոեսը նոր պայմանագիր ստորագրեց Մադրիդի «Ռեալի» հետ, իսկ հոկտեմբերի վերջին մադրիդյան թիմը երկարաձգեց պայմանագիրը Վինիսիուս Ժունիորի հետ։ Միլիտաոն Մադրիդի «Ռեալ» է տեղափոխվել 2019 թվականին «Պորտուից»: Այս մրցաշրջանում բրազիլացին ընդամենը մեկ խաղ է անցկացրել Իսպանիայի առաջնությունում և չի հասցրել արդյունավետ գործողություններ ով աչքի ընկնել: