«Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը ստացել է Անգլիայի Պրեմիեր լիգայի «Ոսկե ձեռնոց» մրցանակը:
Մրցանակը տրվում է այն դարպասապահին, ով ամենաշատն է չոր հանդիպում անցկացրել: Էդերսոնը 35 խաղից 18 խաղում գնդակ բաց չի թողել իր դարպասը։ Նրա ամենամոտ հետապնդողը՝ Էդուարդ Մենդին («Չելսի») անցկացրել է 16 չոր խաղ և չի կարողանա առաջնության ավարտից մեկ տուր առաջ շրջանցել Էդերսոնին:
Այս մասին հայտնի դարձավ 37-րդ տուրում «Չելսի» — «Լեսթեր» (2: 1) խաղից հետո:
Նշենք, որ նախորդ մրցաշրջանի ավարտին Էդերսոնն արդեն նվաճել է Պրեմիեր լիգայի «Ոսկե ձեռնոցը» (16 չոր հանդիպում):
⭐️ / ⭐️@edersonmoraes93 has retained it!
#ManCity | https://t.co/axa0klD5re pic.twitter.com/BACz7uH9CB
— Manchester City (@ManCity) May 18, 2021