Հունահռոմեական ոճի ըմբիշ Էդմոն Նազարյանը Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում 5:5 հաշվով հաղթել է Աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Կենիչիրո Ֆումիտային և դուրս է եկել եզրափակիչ:
Հիշեցնենք՝ 60 կգ քաշային ըմբիշը անկախ Հայաստանի առաջին Օլիմպիական չեմպիոնի` Արմեն Նազարյանի որդին է։ Նազարյանը ներկայացնում է Բուլղարիան։
Ինչ վերաբերում է Հայաստանի ներկայացուցիչներին, ապա 60 կգ քաշային Գևորգ Ղարիբյանի և 130 կգ քաշային Դավիթ Օվասապյանի մրցակիցները պարտվել են, ինչի արդյունքում Նրանք լքել են պայքարը: