«Սյունիք» ՖԱ-ն հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ Ակումբի կազմը համալրել է Էդուարդ Ավագյանը։
Ավագյանը «Բանանցի» սան է, հանդես է եկել նաև «Արցախում», «Ալաշկերտում», «Վանում», «Փյունիկում»։ 2020/21 թթ․ մրցաշրջանում ֆուտբոլիստը պաշտպանել է «Գանձասար-Կապանի» գույները։
26-ամյա կիսապաշտպանը Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնություններում մասնակցել է 56 խաղի, դարձել 6 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Առաջին խմբի առաջնության 33 խաղում Ավագյանն իր ակտիվում ունի 9 գոլ ու 7 գոլային փոխանցում։
Էդուարդ Ավագյանը խաղացել է նաև Հայաստանի Մ17 և Մ19 հավաքականներում։