Ռուսաստանում հանդես եկող MMA մարտիկ Էդուարդ Վարդանյանը (25-4) հայտարարել է, որ նոյեմբերի 6-ին մեկնելու է ԱՄՆ՝ UFC-ի հետ բանակցությունների համար։
«Այժմ ես Հայաստանում եմ։ Մինչև այդ Ղազախստանում էի ու տարբեր մարզադահլիճներում մարզավիճակ էի պահպանում։ Նոյեմբերի 6-ին ես մեկնելու եմ Ամերիկա»,- Վարդանյանի խոսքերն է մեջբերում Legalbet.kz-ը։
2023 թվականի հունիսի 16-ին մարտիկն անցկացրել է իր վերջին մենամարտը։ ACA-ի թեթև քաշային գրան պրիի եզրափակիչում Վարդանյանը հաղթեց Ղազախստանը ներկայացնող Արտեմ Ռեզնիկովին: