Անգլիայի հավաքականի նախկին պաշտպան Էշլի Քոուլը միացել է Ֆրենկ Լեմպարդի մարզչական շտաբին «Էվերթոնում»։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Քոուլը հանդես է եկել «Արսենալում», «Չելսիում», «Ռոմայում» և «Լոս-Անջելես Գելաքսիում»։ 2019 թվականին նա ավարտեց խաղացողի կարիերան «Դերբի Քաունթիում» և որպես մարզիչ սկսեց աշխատել այդ թիմում, որտեղ արդեն աշխատել էր Լեմպարդը։ Նույն տարվա հոկտեմբերին նա հետևեց Լեմպարդին «Չելսիում» ու դարձավ ակադեմիայի մարզիչ։
Նախորդ տարվա ամռանը 41-ամյա Քոուլը նշանակվեց Անգլիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզչի օգնական։
Посмотреть эту публикацию в Instagram