«Ռեյնջերսի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարող է գլխավորել «Էվերթոնը»: Ինչպես հայտնում է The Athletic-ը, Պրեմիեր լիգայի ակումբը գլխավոր մարզչի պաշտոնում դիտարկում է «Լիվերպուլի» 40-ամյա նախկին կիսապաշտպանին:
Ռաֆայել Բենիտեսը, Դեյվիդ Մոյեսը, Պաուլո Ֆոնսեկան, Էրիկ տեն Հագը և Ռոբերտո Մարտինեսը նշված են մարզչի պաշտոնի մյուս հավակնորդների թվում:
2020/21 մրցաշրջանում «Ռեյնջերսը», Ջերարդի գլխավորությամբ, դարձավ Շոտլանդիայի չեմպիոն, իսկ ինքը ՝ Սթիվենը, ճանաչվեց մրցաշրջանի լավագույն մարզիչ: «Էվերթոնը» Կառլո Անչելոտիի գլխավորությամբ Պրեմիեր լիգայում զբաղեցրեց 10-րդ տեղը, իսկ երեկ իտալացի մասնագետը ստանձնեց «Ռեալի» ղեկը:
Ջերարդը «Լիվերպուլում» խաղացել է 1998-ից 2015 թվականներին: Հիշեցնենք, որ «Լիվերպուլն» ու «Էվերթոնը» սկզբունքային մրցակիցներ են: