«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը խոսել է ԱՊԼ-ի 15-րդ տուրում «Ֆուլհեմի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։
«Առաջին խաղակեսում մենք բավականին լավ խաղացինք և պետք է ավելի շատ գոլեր խփեինք: Բայց երկու խաղակեսերը երբեք նույնը չեն լինում, և ֆուտբոլը փոխվում է: «Ֆուլհեմը» սկսեց ավելի ու ավելի լավ խաղալ՝ ավելի շատ տիրելով նախաձեռնությանն ու վտանգավոր պահեր ստեղծելով։ Հաղթելը գալիս է այն հավատով, որ միշտ կարող ես գոլ խփել: Ես շատ ուրախ եմ, որ փոխարինումը նորից աշխատեց։ Խոսքը միայն 11 խաղացողի մասին չէ։ Տիտղոսներ նվաճելու համար թիմ է պետք: Եվ սա այն է, ինչ մենք ուզում ենք»,- Էրիկ տեն Հագի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
«Մանչեսթեր Յունայթեդը» 26 միավորով 5-րդն է Պրեմիեր լիգայում։ «Ֆուլհեմը» 19 միավորով 9-րդ տեղում է: