Միլանի «Ինտերի» նորեկ Քրիստիան Էրիկսենը «Միլանի» հետ խաղից հետո (4-2) կիսվել է դերբիի իր տպավորություններով։
«Սա շատ մեծ փորձ էր։ Առաջին խաղակեսը տխուր էր մեզ համար, բայց նման քամբեքով հաղթանակի հասնելու շատ-շատ հատուկ էր ինձ համար։
Երկրպագուները պատրաստել էին այդ հսկայական պաստառը, որը ծածկում էր ստադիոնի ամբողջ երկայնքը։ Պրեմիեր լիգայում նման մթնոլորտ չկա։ Երևի թե պատճառն այն է, որ նման պաստառներ ստադիոն բերել պարզապես չես կարող»,-Էրիկսենի խոսքերն է մեջբերում Goal.com-ը։
Քրիստիան Էրիկսենը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լոնդոնի «Տոտենհեմից» տեղափոխվեց Միլանի «Ինտեր»։