Միդլսբրոյում կայացած ընկերական խաղում Անգլիայի հավաքականը հաղթեց Ռումինիային։ Հանդիպումն ավարտվեց 1-0 հաշվով։
68-րդ րոպեին հանդիպման միակ գոլը խփեց Մարկուս Ռեշֆորդը, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոցը։
Միաժամանակ ընթացող խաղում Նիդերլանդները խոշոր հաշվով հաղթեցին Վրաստանին։ Հանդիպումն ավարտվեց 3-0 հաշվով։ Աչքի ընկան Մեմֆիս Դեպայը, Վաուտեր Վեգորստը և Ռայան Գրավենբերխը։
Մյուս խաղում Դանիան 2-0 հաշվով հաղթեց Բոսնիա և Հերցեգովինային։ Թիմին հաղթանակ բերեցին Բրայթուեյթը և Կոռնելիուսը։
Մյուս խաղերում գրանցվեցին հետևյալ արդյունքները․
Ավստրիա-Սլովակիա 0-0
Լյուքսեմբուրգ-Շոտլանդիա 0-1