Եվրոպական մի շարք առաջատար հավաքականներ այսօր ընկերական հանդիպումներ անցկացրին։
Իսպանիայի հավաքականը հինգ անպատասխան գնդակ ուղարկեց Իսլանդիայի դարպասը։ Իսպանացիների կազմում դուբլի հեղինակ դարձան Ալվարո Մորատան և Պաբլո Սարաբիան, մեկ անգամ էլ աչքի ընկավ Յերեմի Պինոն։
Նիդեռլանդները 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Գերմանիայի հետ։ Առաջին կեսի ավելացված ժամանակում հաշիվը բացեց Թոմաս Մյուլլերը, իսկ 68-րդ րոպեին Սթիվեն Բերգվիյնը վերականգնեց հաշվի հավասարությունը։
Իտալիան 3-2 հաշվով առավելության հասավ Թուրքիայի նկատմամբ։ Իտալացիների գոլերը խփեցին Բրայան Կրիստանտեն և Ջակոմո Ռասպադորին, որը դարձավ դուբլի հեղինակ։ Թուրքերի կազմում աչքի ընկան Չենգիզ Ունդերը և Սերդար Դուրսունը։
Անգլիան 3-0 հաշվով հաղթեց Կոտ դ’ Իվուարին։ Գարեթ Սաուդգեյթի թիմից գոլի հեղինակ դարձան Օլլի Ուոտկինսը, Ռահիմ Սթերլինգը և Տիրոն Մինգսը։
Ֆրանսիան 5-0 հաշվով ջախջախեց Հարավաֆրիկյան Հանրապետությանը։ Դուբլի հեղինակ դարձավ Կիլիան Մբապեն, մեկական անգամ էլ աչքի ընկան Օլիվյե Ժիրուն, Վիսամ Բեն Յեդերը և Մատեո Գյունդուզին։