Ֆրանսիական «Թուլուզը» հեռացրել է ակումբի գլխավոր մարզիչ Անտուան Կոմբուարեին, տեղեկացնում է Sky Sports-ը:
Ֆրանսիացի մասնագետի գլխավորությամբ՝ վերջին 10 հանդիպումներում, «Թուլուզը» միայն պարտություններ է կրել:
Հիշեցնենք, որ Կոմբուարեն գլխավորել է ֆրանսիական ակումբը անցած հոկտեմբերին:
Հավելենք, որ «Թուլուզը» եզրափակում է Ֆրանսիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: