Ջալիլ Կադրին դարձել է Թունիսի ազգային հավաքականի նոր մարզիչը, հայտնում է թիմի մամուլի ծառայությունը։
Նա փոխարինեց գլխավոր մարզիչ Մոնդեր Կեբայերին, ով որոշեց հեռանալ զբաղեցրած պաշտոնից Աֆրիկայի ազգերի գավաթից դուրս մնալուց հետո։
Թունիսցիները մայրցամաքային առաջնությունում ելույթներն ավարտեցին 1/4 եզրափակիչ փուլում՝ պարտվելով Բուրկինա Ֆասոյի թիմին (0:1):
Աֆրիկայի ազգերի գավաթի կիսաեզրափակչի զույգերը․
փետրվարի 2
Բուրկինա Ֆասո – Սենեգալ
փետրվարի 3
Կամերուն – Եգիպտոս