«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հիանալի ցուցանիշ է գրանցել եվրոպական ակումբային ֆուտբոլում։
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, Կոնֆերենցիանիերի Լիգայի խաղարկության շրջանակում կայանալիք «Լեսթերի» դեմ հանդիպումը «յուրահատուկի» համար եվրագավաթներում կլինի 11-րդ կիսաեզրափակիչը։
Այս ցուցանիշով պորտուգալացին չունի իրեն հավասարը։ Մոուրինյոն գերազանցում է այնպիսի մասնագետների, ինչպիսիք են Ալեքս Ֆերգյուսոնը, Յուպ Հայնկեսը, Կառլո Անչելոտին և Պեպ Գվարդիոլան։
Ժոզեն նաև դարձավ պատմության առաջին մարզիչը, որը դուրս է եկել Չեմպիոնների Լիգայի, Եվրոպա Լիգայի և Կոնֆերենցիաների Լիգայի խաղարկությունների կիսաեզրափակիչ։