«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն համաձայնել է՝ ճիշտ չի վարվել, երբ կիսապաշտպան Տանգի Ն՛Դոմբելեի հետ Լոնդոնի զբոսայգիներից մեկում մարզում է անցկացրել.
«Համաձայն եմ՝ իմ գործողությունները հակասել են կանոններին, քանի որ մենք կարող ենք կապ պաշտպանել միայն նրանց հետ, ում հետ ապրում ենք: Շատ կարևոր է, որ բոլորը հետևեն կառավարության խորհուրդներին:
Պետք է աջակցել առողջության Ազգային ծառայության մեր հերոսներին, որոնք կյանքեր են փրկում»,- պորտուգալացի մասնագետի խոսքերն է փոխանցում Sky Sports-ը:
Ավելի վաղ Telegraph-ը հայտնել էր, որ Մոուրինյուն «Տոտենհեմի» ղեկավարության կողմից նկատողություն է ստացել՝ կարանտինի կանոնները խախտելու համար:
«Տոտենհեմը», վաստակելով 41 միավոր, ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 8-րդ հորիզոնականն է զբաղեցնում: 29 խաղում լոնդոնյան թիմը 11 հաղթանակ է տարել, 8 անգամ ոչ-ոքի է խաղացել և 10 պարտություն է կրել: