«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Պրեմիեր լիգայի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումից հետո (1-1) խոսել է կիսապաշտպան Ժորժինյոյի սխալի մասին, որը հանգեցրեց մանկունիանցիների գոլին։
«Մեզ համար չափազանց անսովոր է նման գոլ բաց թողնելը՝ նման սխալից հետո, հատկապես Ժորժինյոյի կողմից:
Կարծում եմ՝ նա սխալ է գնահատել իրավիճակը և նրան խանգարել է մարզադաշտի լուսավորությունը, ուստի վերջին պահին չի տեսել գնդակը:
Այնուամենայնիվ, իսկական խիզախություն և բնավորություն է պետք նման սխալից հետո խաղը շարունակելու և հանդիպման վճռորոշ պահին 11 մետրանոցը իրացնելու համար։ Ուրախ եմ, որ նա կարողացավ հաղթահարել ճնշումը»,- մեջբերում է Տուխելին ակումբի մամուլի ծառայությունը: