«Լիոնի» սպորտային տնօրեն Ժունինյոն հույս ունի, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման կարիերան կավարտի իր նախկին ակումբում։
«Իմ երազանքն է, որ Կարիմը կարիերան ավարտի «Լիոնում»։ Նա այստեղից է, ինչու՞ այնպիսի իրավիճակ չստեղծել, որ երկու կողմերի համար էլ ձեռնտու լինի այս ամենը։
Մենք չենք կարող նույնքան աշխատավարձ վճարել, որքան «Ռեալը», բայց մենք կսպասենք ճիշտ պահին նրան վերադարձնելու համար»,-Ժունինյոյի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Կարիմ Բենզեման 2009 թվականին «Ռեալ» է տեղափոխվել հենց «Լիոնից»։