Ֆրանսիական ՊՍԺ-ի սենեգալցի ֆուտբոլիստ Իդրիդա Գուեյեն պատմել է, թե ինչպես է հաղթահարում կորոնավիրուսի հետևանքով առաջացած սթրեսը, հաղորդում է AFtv-ն:
«Ամեն օր բացասական լուրեր եմ լսում: Անկեղծ կլինեմ. դրանք հոգնեցրել են ինձ:
Նույնիսկ շունս է սկսել «վիրուս» բառը հաչում:
Եթե ուզում եք պահպանել ձեր հոգեկան առողջությունը, ապա անջատե՛ք հեռուստացույցը, միացրե՛ք ձեր սիրելի երաժշտությունը և վայելեք…
Խորհուրդ կտամ լսել Մարվին Գեյի ` «If this world were mine» հիթը:
Փորձել եմ. կորոնավիրուսից հետք չի մնում»,- ասել է Գուեյեն:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ավարտված առաջնությունում 30-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման ու դարձել ՝ 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ: