«Ինտեր Մայամիի» գլխավոր մարզիչ Մարտինոն բացատրել է, թե ինչու է հարձակվող և թիմի ավագ Լիոնել Մեսսին բաց թողել MLS-ի կանոնավոր առաջնության «Մոնրեալի» հետ հանդիպումը (2-3):
«Մոտ մեկ շաբաթ առաջ մենք պայմանավորվեցինք, որ նա բաց կթողնի այս հանդիպումը։
Անկախ նրանից, թե ինչ տեղի ունեցավ Նեշվիլում, մենք պայմանավորվեցինք, որ նա հանգստանա»,- Մարտինոյի խոսքերն է մեջբերում MLS-ի մամուլի ծառայությունը։
Հիշեցնենք, որ «Ինտեր Մայամին» «Մոնրեալի» հետ խաղում կրել է այս մրցաշրջանի առաջին պարտությունը: