Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը մեկնաբանել է Եվրո-2024-ի ընտրական փուլի 2-րդ տուրի արտագնա խաղում Իռլանդիայի նկատմամբ տոնած նվազագույն հաշվով հաղթանակը (1:0)։
«Դժվար հանդիպում էր: Իռլանդիայի հետ արտագնա խաղում միշտ դժվար է: Մենք շատ հնարավորություններ չունեինք, նրանք շատ լավ էին պաշտպանվում, իսկ վերջում վտանգավոր էին հատկապես ստանդարտների ժամանակ: Մենք երիտասարդ թիմ ունենք, Իռլանդիան նույնպես կարգ ու բնավորություն ունի։ Բայց մենք երկու խաղում վեց միավոր վաստակեցինք, դա է գլխավորը։
Երկու խաղում ոչ մի գոլ բաց չթողեցինք և հինգ գոլ խփեցինք։ Շատ դրական կողմեր կան։ Մեր խաղացողները երիտասարդ են, բայց բոլոր հնարավորություններն ունեն ամենաբարձր մակարդակով հաջողության հասնելու համար։ Ես շատ հպարտ եմ, թե ինչպես թիմը հանդես եկավ այս երկու հանդիպումներում»,- ասել է մարզիչը։
Առաջին տուրում ֆրանսիացիները տանը 4:0 հաշվով հաղթել էին Նիդերլանդներին։