ԱԱ-2022-ի ընտրական փուլի Հայաստան-Իսլանդիա (2։0) խաղից հետո տպավորություններով է կիսվել դարպասապահ Դավիդ Յուչենկոն։
«Իհարկե, դիտել էինք իսլանդացիների խաղը։ Գիտեինք, որ դժվար խաղ է լինելու՝ պայքարի, լարվածության տեսանկյունից։ Գիտեինք, որ նրանք կվազեն ու շատ օդային փոխանցումներ կկատարեն։
Փառք Աստծո, մեզ համար ամեն ինչ հաջող ավարտվեց։ 2 գեղեցիկ գոլ խփեցինք ու հաղթեցինք։ Շատերն այսօր ցավում էին մեզ համար տրիբունաներում կամ իրենց բնակարաններում, այդ թվում՝ մեր ընտանիքի անդամներն ու հարազատները։ Կարող եմ ասել, որ այսօր Իսլանդիայի հավաքականին հաղթեց ամբողջ հայ ժողովուրդը։
Բառերով չեմ կարող նկարագրել։ Պետք է խաղի ժամանակ դուրս գալ խաղադաշտ, հագնել մարզաշապիկը, լսել հիմնը և հնչի սուլիչը։ Սրանք այն զգացողություններն են, որոնք անհնար է փոխանցել։ Դա երկնային զգացողություն է, որը ստիպում է ավելի լավ խաղալ, հուսալի, հանգիստ և դա անել քո ժողովրդի համար, որն աջակցում է քեզ։ Ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել բոլոր երկրպագուներին»,-ասել է Յուչենկոն ՀՖՖ-ի հրապարակած տեսանյութում։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։