Խորվաթիայի հավաքականի և Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը կարող է փոխել ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Նիկոլո Շիրան, խորվաթ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են անգլիական և գերմանական ակումբներ, որոնց անունն այս պահին չի նշվում։
Ըստ աղբյուրի՝ «Ինտերի» ղեկավարությունը հարցը քննարկելու է Պերիշիչի գործակալի հետ՝ նախքան տարեվերջ։ Ֆուտբոլիստի և միլանյան ակումբի միջև գործող պայմանագրի ժամկետը սպառվում է 2022 թվականի հունիսին։
Պերիշիչն «Ինտերի» կազմում ստանում է տարեկան 5 միլիոն եվրո աշխատավարձ։ Ակումբը ցանկանում է վերջինիս առաջարկել ևս երկու տարվա համար նախատեսված նոր պայմանագիր՝ տարեկան 3,5-4 միլիոն եվրո աշխատավարձով։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով երեք գոլի և երկու արդյունավետ փոխանցման հեղինակ։