Իտալիայի Գավաթի խաղարկության անցկացման ձևաչափում փոփոխություններ տեղի կունենան հաջորդ մրցաշրջանից։ Այս մասին հայտնում է Corriere della Sera-ն։
Այսուհետ մրցաշարին կմասնակցեն 40 թիմեր А և B Սերիաներից։ С և D սերիաների թիմերը, որոնք նախկինում պայքարը սկսում էին Իտալիայի Գավաթի առաջին փուլից, այլևս հանդես չեն գա այս մրցաշարում։
Նշվում է, որ նոր ձևաչափի նպատակը մրցաշարն ավելի հետաքրքիր և գրավիչ դարձնելն է երկրպագուների և հեռուստադիտողների համար
Սերիա C-ի նախագահ Ֆրանչեսկո Գիրելին քննադատել է այս փոփոխությունը՝ նշելով, որ սա կանոնների խախտում է և ֆուտբոլում էլիտարության հայեցակարգի դրսևորում։