Իրանի հավաքականը դարձավ աշխարհի առաջնության պատմության առաջին հավաքականը, որը մեկ խաղի ընթացքում 6 փոխարինում արեց։
Դա հնարավոր դարձավ այն պատճառով, որ ուղեղի ցնցում ստանալու կասկածով խաղացողի հարկադրված փոփոխությունը չի մտնում թույլատրված 5 փոխարինումների մեջ։
Հիշեցնենք, որ Անգլիայի դեմ խաղի առաջին կեսում Իրանի դարպասապահ Ալիրեզ Բեյրանվանդը լուրջ վնասվածք ստացավ։
Ընդ որում, անգլիացիները ևս լրացուցիչ փոխարինում անելու իրավունք ստացան։