Հինգշաբթի օրը՝ օգոստոսի 13-ին, Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչում «ՌԲ Լայպցիգը» 2-1 հաշվով հաղթեց «Աթլետիկոյին» և դուրս եկավ կիսաեզրափակիչ:
Գերմանական ակումբը սահմանել է Չեմպիոնների լիգայի ռեկորդ ՝ դառնալով ամենաերիտասարդ ակումբը, որ հասել է կիսաեզրափակիչ:
Այս տարի «ՌԲ Լայպցիգը» նշում է հիմնադրման 11-րդ տարին: Ակումբը հիմնադրվել է 2009-ի մայիսի 19-ին:
Ավելի վաղ «ՌԲ Լայպցիգի» գլխավոր մարզիչ Յուլիան Նագելսմանը դարձել է ամենաերիտասարդ մարզիչը, որը հասել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ: