Իսպանական Սեգունդայում հանդես եկող «Լաս-Պալմասը» պաշտոնական առաջարկ է արել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի տրանսֆերի համար, որը սակայն, մերժվել է «Ատլետիկո Ուրականի» կողմից:
View this post on Instagram
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ըստ TyC Sports- ի լրագրող Սեզար Լուիս Մերլոտի, Մարսելո Գալարդոն («Ռիվեր Փլեյթի» մարզիչ) և Խուան Ռոման Ռիկելմեն («Բոկա Խունիորսի» փոխնախագահ) արդեն զրուցել են Հայաստանի հավքականի ֆուտբոլիստ Նորբերտո Բրիասկո Բալեկյանի հետ՝ հնարավոր համագործակցության վերաբերյալ:
Նշվում էր նաև, որ Բալեկյանն ընդհատել է արձակուրդն ու մեկնել Բուենոս Այրես՝ «Բոկա Խունիորս» տեղափոխվելու գործընթացն արագացնելու համար:
Հայաստանի հավաքկանի հարձակվողի տրանսֆերային արժեքն ըստ հեղինակավոր Transfermarkt պորտալի կազմում է 1,5 մլն եվրո։