Լեհաստանի հավաքականը հաղթել է վոլեյբոլի տղամարդկանց Եվրոպայի 2023թ․ առաջնությունում։
Եզրափակչում լեհերը երեք սեթում վստահ հաղթեցին Իտալիային (25:20, 25:21, 25:23):
Լեհաստանի հավաքականը երկրորդ անգամ հաղթեց Եվրոպայի առաջնությունում, թիմն իր առաջին տիտղոսը նվաճել էր 2009 թվականին։
2019 և 2021 թվականների վերջին երկու մայրցամաքային առաջնություններում Լեհաստանը զբաղեցրել է երրորդ տեղը։