Մոսկվայի «Սպարտակի» սեփականատեր Լեոնիդ Ֆեդունը խոսել է կորոնավիրուսի վատ հետևանքների մասին.
«Վաղը, ամեն ինչ կվճռվի վաղը՝ ՈՒԵՖԱ-ի արտահերթ նիստի ժամանակ: Մենք ընտրություն չունենք: Իհարկե, պետք է ենթարկվենք սպորտի նախարարության որոշումներին:
Լավատես գնահատականներ կան, որ կորոնավիրուսը Ռուսաստանում կվերանա ապրիլի կեսերին, բայց այդ դեպքում մենք ֆիզիկապես չենք կարողանա ավարտել առաջնությունը:
Հարցերը պատասխաններից շատ են: Կորոնավիրուսը սպանեց ֆուտբոլը»,-ասել է Ֆեդունը:
Հիշեցնենք, որ վաղը ՈՒԵՖԱ-ի արտահերթ նիստում քննարկվելու է նրա հովանու ներքո անցնող առաջնությունների կայացման ժամանակացույցը: