Ծաղկաձորում կայացել են Հայաստանի լեռնադահուկային սպորտի մեծահասակների, երիտասարդների և պատանիների առաջնությունները:
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը նշել է, որ հատկապես դիտարժան է անցել երիտասարդների և պատանիների մրցաշարը. «Շատ հետաքրքիր առաջնությունն էր, որը ցույց տվեց՝ բավականին խոստումնալից պատանիներ ունենք: Առանձնահատուկ ցանկանում եմ նշել Ապարանի ներկայացուցիչներին: Եթե ժամանակին մրցանակային տեղեր էին գրավում միայն Ծաղկաձորի և երբեմն Վանաձորի ներկայացուցիչները, ապա այսօր մրցանակակիրների թվում են նաև Ապարանի պատանի լեռնադահուկորդները: Փառք ու պատիվ բոլոր մարզիչներին և մարզիկներին, որոնք աշխատում են քրտնաջան և խիստ ու դժվար պայմաններում: Իրենց նվիրված աշխատանքով նրանք նպաստում են մարզաձևի զարգացմանը և ուժեղ մարզական հերթափոխ ունենալուն: Հետագայում պետք է հասնենք նրան, որ Ապարանում ևս մարզադպրոց լինի՝ լեռնադահուկային սպորտով, դահուկավազքով զբաղվելու համար»-Սարգսյանի խոսքերն է փոխանցում ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:
Հայաստանի լեռնադահուկային սպորտի առաջնությունների մրցանակակիրները
Մեծահասակներ
24.02.2021
Հսկա ոլորավայրէջք, տղաներ
- Ղազարյան Արսեն — 2։00.98 (Ծաղկաձոր)
- Եղիազարյան Մայիս — 0։06.47 (Ծաղկաձոր)
- Հայրապետյան Գրիգոր — 2։12.33 (Ծաղկաձոր)
Հսկա ոլորավայրէջք, աղջիկներ
- Եղիազարյան Արուս — 2։23.72 (Ծաղկաձոր)
- Մանուկյան Իլոնա — 2։25.92 (Ծաղկաձոր)
- Մանուկյան Անի — 2։33.03 (Ծաղկաձոր)
25.02.2021
Հսկա ոլորավայրէջք, տղաներ
- Կարապետյան Աշոտ — 1։50.19 (Ծաղկաձոր)
- Հարությունյան Հարություն — 1։51.74 (ՖԻՄԱ)
- Ղազարյան Արսեն — 1։56.19 (Ծաղկաձոր)
Հսկա ոլորավայրէջք, աղջիկներ
- Եղիազարյան Արուս — 2։17.75 (Ծաղկաձոր)
- Սահակյան Անահիտ — 2։18.58 (Վանաձոր)
- Մանուկյան Իլոնա — 2։19.71 (Ծաղկաձոր)
26.02.2021
Ոլորավայրէջք, տղաներ
- Կարապետյան Աշոտ — 1։37.75 (Ծաղկաձոր)
- Հարությունյան Հարություն — 1։38.63 (ՖԻՄԱ)
- Ղազարյան Արսեն — 1։47.30 (Ծաղկաձոր)
Ոլորավայրէջք, աղջիկներ
- Մանուկյան Իլոնա — 2։18.37 (Ծաղկաձոր)
- Եղիազարյան Արուս — 2։19.48 (Ծաղկաձոր)
- Մանուկյան Անի — 2։23.75 (Ծաղկաձոր)
27.02.2021
Ոլորավայրէջք, տղաներ
- Կարապետյան Աշոտ — 1։27.63 (Ծաղկաձոր)
- Հարությունյան Հարություն — 1։28.42 (ՖԻՄԱ)
- Ղազարյան Արսեն — 1։37.35 (Ծաղկաձոր)
Ոլորավայրէջք, աղջիկներ
- Եղիազարյան Արուս — 2։04.82 (Ծաղկաձոր)
- Մանուկյան Իլոնա — 2։05.04 (Ծաղկաձոր)
- Լևոնյան Մարիա — 2։16.99 (Վանաձոր)
Երիտասարդներ և պատանիներ
Ոլորավայրէջք, տղաներ (2003-2005 թթ. ծնված)
- Հակոբյան Ռոբերտ — 1։52.04 (Ծաղկաձոր)
- Դավթյան Արտաշես — 1։59.75 (Ծաղկաձոր)
- Հովհաննիսյան Հայկ — 2։01.59 (Ծաղկաձոր)
Ոլորավայրէջք, աղջիկներ (2003-2005 թթ. ծնված)
- Մանուկյան Անի — 2։02.96 (Ծաղկաձոր)
- Եղիազարյան Արուս — 2։03.68 (Ծաղկաձոր)
- Մանուկյան Իլոնա — 2։08.32 (Ծաղկաձոր)
Ոլորավայրէջք, տղաներ (2006-2008 թթ. ծնված)
- Հայրապետյան Աշոտ — 1։57.35 (Ապարան)
- Հակոբյան Հակոբ — 1։58.23 (Ծաղկաձոր)
- Սաֆարյան Աշոտ — 2։06.90 (Ապարան)
Ոլորավայրէջք, աղջիկներ (2006-2008 թթ. ծնված)
- Մանուկյան Էլեն — 2։30.63 (Ծաղկաձոր)
- Ավետիսյան Լիլի — 2։48.50 (Վանաձոր)
- Պողոսյան Լուիզա — 3։14.12 (Ծաղկաձոր)
Հսկա ոլորավայրէջք, տղաներ (2003-2005 թթ. ծնված)
- Հակոբյան Ռոբերտ — 2։03.58 (Ծաղկաձոր)
- Գեղամյան Հայկ — 2։04.33 (Ապարան)
- Հովհաննիսյան Հայկ — 2։12.47 (Ծաղկաձոր)
Հսկա ոլորավայրէջք, աղջիկներ (2003-2005 թթ. ծնված)
- Սահակյան Անահիտ — 2։18.30 (Վանաձոր)
- Մանուկյան Անի — 2։18.56 (Ծաղկաձոր)
- Մանուկյան Իլոնա — 2։24.48 (Ծաղկաձոր)
Հսկա ոլորավայրէջք, տղաներ (2006-2008 թթ. ծնված)
- Հայրապետյան Աշոտ — 2։12.17 (Ապարան)
- Նիկողոսյան Սամվել — 2։13.38 (Ապարան)
- Հակոբյան Հակոբ — 2։14.27 (Ծաղկաձոր)
Հսկա ոլորավայրէջք, աղջիկներ (2006-2008 թթ. ծնված)
- Ավետիսյան Լիլի — 3։11.72 (Վանաձոր)
- Պողոսյան Լուիզա — 2։24.93 (Ծաղկաձոր)