Ֆուտբոլի Առաջին խմբի առաջնության 26-րդ տուրում «Լեռնային Արցախը» 4-1 հաշվով հաղթեց «Գանձասարին» և մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ ապահովեց չեմպիոնությունը։
«Լեռնային Արցախն» այս պահին իր ակտիվում ունի 69 միավոր և, անկախ հետագա արդյունքներից, Ստեփանակերտը ներկայացնող թիմը կհռչակվի չեմպիոն:
Ինչպես տեղեկացնում է նորընծա չեմպիոնի մամուլի ծառայությունը՝ այսօր ժամը 21:00-ին ֆուտբոլիստներին դիմավորելու արարողություն է լինելու Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտում։