Անգլիական ֆուտբոլային լիգան (EFL) քննարկում է Անգլիայի Լիգայի գավաթի «Չելսի»-«Լիվերպուլ» եզրափակիչ խաղում Ուկրաինային աջակցելու ժեստի գաղափարը։
Հնարավոր է, որ Ուեմբլիի կամարը կարող է լուսավորվել դեղին և կապույտ գույներով, հայտնում է The Independent-ը։
Միաժամանակ, EFL-ի անդամների մի մասը կարծում է, որ Ռոման Աբրամովիչին պատկանող «Չելսիում» այս գաղափարը բացասաբար կընկալվի։ Ուստի եզրափակիչում նրանք կարող են սահմանափակվել միայն խաղաղության խորհրդանիշով։
Անգլիայի լիգայի գավաթի եզրափակիչը կկայանա փետրվարի 27-ին։