Անգլիայի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Լյուկ Շոուն ցանկանում է շարունակել հանդես գալ ազգային հավաքականում՝ Գարեթ Սաութգեյթի գլխավորությամբ, հայտնում է Manchester Evening News-ը։
«Իհարկե, մենք ցանկանում ենք շարունակել աշխատել նրա հետ։ Նման հաջողությունը, ինչպես նրա մոտ, շատ տարիներ չեն եղել։ Մենք ոչ մի գավաթ չենք նվաճել, ինչը հիասթափեցնող է, բայց մենք ճիշտ ուղու վրա ենք: Իհարկե, ամենատարբեր խոսակցություններ կլինեն, եթե շաբաթ օրը չհաղթենք, բայց չենք ուզում վատի մասին մտածել։ Մենք վստահ ենք»,- ասել է Շոուն։
ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչի Անգլիա — Ֆրանսիա հանդիպումը կկայանա դեկտեմբերի 10-ին։