Նախորդ տարի ԱՄՆ –ում 90 000 երեխա է մասնակցել PlayLA երիտասարդական մարզական ծրագրին: Այն նախաձեռնել է Լոս Անջելեսի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն և քաղաքի հանգստի ու զբոսայգիների վարչությունը:
Ծրագիրը կյանքի է կոչել ՄՕԿ- ը: Դա մեծ ներդրում է Կալիֆորնիայում երիտասարդական և պատանեկան սպորտի զարգացման համար: Այն պայմաններ է ստեղծում մարզվելու հնարավորություն չունեցող երեխաների համար:
PlayLA-ն ընդլայնել է իր ծրագրերը՝ ներառելով նաև հաշմանդամային սպորտի ներկայացուցիչներին:
Ընդհանրապես, Լոս Անջելեսը արդեն լրջորեն նախապատրաստվում է օլիմպիական 34 –րդ ամառային մարզահանդեսին: Այդ նպատակով ձևավորվել են մի շարք հանձնաժողովներ, որոնք համագործակցում են տեղական կազմակերպությունների հետ: Վերջինները պարտավորվել են աջակցել խաղերին և նախատեսում են ավելացնել եկամուտները: