«Լոս Անջելես Լեյքերսը» դարձել է NBA-ի 2019/20 մրցաշրջանի չեմպիոն: Եզրափակիչ սերիայի վեցերորդ խաղում կալիֆոռնիացիները 106: 93 հաշվով հաղթեցին «Մայամի Հիթին» (սերիայի հաշիվը՝ 4-2):
Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Լեբրոն Ջեյմսն էր, ով թրիպլ-դաբլ ձևակերպեց՝ 28 միավոր, 14 խափանում ու 10 փոխանցում: Էնթոնի Դևիսը դաբլ-դաբլ է գրանցել՝ 19 միավոր ու 15 խափանում: «Մայամիի» կազմում 25 միավոր վաստակեց Բամ Ադեբայոն, Ջիմի Բաթլերը վաստակեց 12 միավոր:
«Լեյքերսը» տարել է պատմության մեջ իր 17-րդ չեմպիոնությունը: Վերջին անգամ թիմը չեմպիոն էր դարձել 2010 թ.՝ եզրափակչի սերիայում 4-1 հաշվով հաղթելով Օրլանդո Մեջիքին: