Նիդեռլանդների հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է իր նշանակման մասին.
«Ես երրորդ անգամ եմ գլխավորում ընտրանին: 2 անգամ «ծառայել» եմ իմ ժողովրդին, բայց կարծում եմ, որ հիմա ավելի մեծ պատասխանատվության առաջ եմ կանգնել: 5 տարի ես չեմ աշխատել և հիմա վերադառնալու անհրաժեշտություն զգացի:
Իմ նպատակն է՝ դառնալ Աշխարհի չեմպիոն: Ես դա ցանկանում եմ անել հոլանդական ֆուտբոլի համար: Եթե ես լինեի որոշում կայացնողը, ես էլ ինձ կընտրեի, այդ պատճառով էլ համաձայնել եմ:
Հարցումները ցույց են տալիս, որ շատերն են ինձ աջակցում, բայց եթե պարտվենք Նորվեգիային, ինչը չի բացառվում, ես կդառնամ վատ մարզիչ»,-ասուլիսի ժամանակ ասել է վան Գալը: