Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է Ազգերի լիգայի 6-րդ տուրում Գերմանիայի նկատմամբ (6-0) տարած հաղթանակը։
«Սա այն ֆուտբոլային երեկոներից է, որոնք, ցավոք, հազվադեպ են լինում, երբ ամեն ինչ ստացվում է։
Խաղացողները միացան առաջին րոպեներից ու ամեն ինչ ճիշտ արեցին։ Ահա, թե ինչի կարելի է հասնել, երբ թիմն ունի վարպետություն ու տրամադրվածություն։
Կարծում եմ՝ Գերմանիան օպտիմալ կազմով էր խաղում, չկար միայն վնասվածք ունեցող Կիմիխը։ Կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե ասեմ, որ նրանց 10 ֆուտբոլիստ խաղացել էր նաև նախորդ խաղում, իսկ մեզ մոտ կազմը փոփոխություններ էր կրել։
Մենք հենց սկզբից պրեսինգի էինք դիմում։ Ստիպում էինք նրանց խաղալ երկար փոխանցումներով։ Հետո խլում էինք գնդակն ու ճիշտ որոշումներ կայացնում։
Չկա հեղափոխություն կազմում։ Մենք 30 ֆուտբոլիստ ունենք կամզում, ու այսօր ես դուրս էի բերել նրանց, ովքեր բոլորից լավ էին պատրաստ, իմ կարծիքով, պաշտպանելու Իսպանիայի հավաքականի գույները», –Էնրիկեի խոսքն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։