Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի (RFEF) նախկին նախագահ Լուիս Ռուբիալեսը ձերբակալվել է Իսպանիայի օդանավակայանում։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Ավելի վաղ Իսպանիայի դատախազությունը Լուիս Ռուբիալեսի ձերբակալության օրդեր էր տվել։ Օրդերը տրվել է այն բանից հետո, երբ RFEF-ի շենքում խուզարկություններ են իրականացվել՝ կապված Սաուդյան Արաբիայի հետ պայմանագրի հետ, որը ներառում էր Իսպանիայի Սուպերգավաթի անցկացման իրավունքը այդ երկրին փոխանցելու մանրամասները:
Ընդգծվել է, որ այս գործարքի կնքման ժամանակ նկատվել են կոռուպցիայի և փողերի լվացման նշաններ։ Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայի հետ պայմանավորվածության համաձայն՝ RFEF-ն ամեն տարի վաստակում է 40 մլն եվրո։
Բացի այդ, դատախազները 2,5 տարվա ազատազրկում են պահանջել Ռուբիալեսի համար՝ Իսպանիայի հավաքականի խաղացող Ջենիֆեր Հերմոսոյին համբուրելու համար։