Ֆրանսիացի 24-ամյա դարպասապահ Լուկա Զիդանը, ով Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի որդին է, կարող է կարիերան շարունակել իսպանական Լա Լիգայում։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի՝ դարպասապահի ծառայություններով հետաքրքրված է «Ժիրոնան»։ Զիդանը կարող է ազատ գործակալի կարգավիճակով միանալ կատալոնական թիմին։
Հիշեցնենք, որ Լուկան «արքայական» ակումբի ակադեմիայի սան է։ Զիդանը 2020 թվականի հոկտեմբերից հանդես էր գալիս «Ռայո Վալեկանոյում»։
Նախորդ մրցաշրջանում դարպասապահը Լա Լիգայում մասնակցել է ութ հանդիպման, որոնցում բաց է թողել 13 գնդակ։