Ռոմելու Լուկակուն չի հեռանա «Չելսիից»: Այս մասին հայտնում է telegraph.co.uk-ը:
Բելգիացին չի պատրաստվում տեղափոխվել «Ինտեր», ինչպես պնդում էին լրատվամիջոցները։ Լուկակուին զայրացրել են մամուլի այն լուրերը, որ նա պատրաստ է կրճատել աշխատավարձը միլանյան ակումբ վերադառնալու համար «Չելսիի» պատժամիջոցների պատճառով:
Բացի այդ, հարձակվողը կարծում է, որ այժմ «կապույտների» ֆուտբոլիստները պետք է համախմբվեն՝ թիմում ստեղծված բարդ իրավիճակը հաղթահարելու համար։