«Նյուքասլի» գլխավոր մարզիչ Էդի Հոուն պատասխանել է «Լիոնի» բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետայի՝ անգլիական ակումբ հնարավոր տեղափոխության մասին հարցին։
«Ես երբեք չեմ անտեսել ոչ մի խորհուրդ։ Բայց, իհարկե, ես պետք է դիտարկեմ և վերլուծեմ նրա խաղը, որպեսզի համոզվեմ, որ նա համապատասխանում է այն ոճին, որը մենք ցանկանում ենք կիրառել թիմում: Ես գիտեմ Բրունո Գիմարաեշի և Լուկաս Պակետայի բարեկամական հարաբերությունների մասին։ Սա կարող է օգնել նրա տեղափոխության հարցում », — մարզչի խոսքերն է մեջբերում Footmercato-ն:
Նշվում է, որ օրերս Բրազիլիայի հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են Նյուքասլում։