Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Լուկաս Տորեյրան վնասվածք է ստացել Անգլիայի գավաթի «Պորտսմուտի» դեմ խաղում։
Ուրուգվայցի կիսապաշտպանը Ջեյմս Բոլտոնի սահանկումից հետո է վնասվածք ստացել։ Գլխավոր մրցավար Մայք Դինը այդ դրվագում խաղի կանոնների խախտում չի արձանագրել։
Տորեյրան չի կարողացել շարունակել հանդիպումը։ Նրան դուրս են բերել պատգարակով։ Նրա փոխարեն խաղը շարունակել է Դանի Սեբալյոսը։