ՊԱՕԿ-ի գլխավոր մ արզիչ Ռազվան Լուչեսկուն արձագանքել է «Մարսելի» երկրպագուների՝ Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղում երկրևպագուների պահվածքին: Հանդիպումը կայացել է Մարսելի «Վելոդրոմ» մարզադաշտում և ավարտվել է 2-1 հաշվով.
«Ես շատ հիասթափված եմ նրանից, ինչ տեսա այստեղ: Մարսելի համար սա շատ տխուր պատկեր է: Ժամանակակից աշխարհում շատ է բռնությունը, ֆուտբոլում դրա անհրաժեշտությունը չկա: Ավելի լավ կլինի, որ ձեր երկրպագուները մեզ մոտ չգան»,- Լուչեսկուի խոսքերն է փոխանցում L’Equipe-ը:
Հիշեցնենք՝ խաղի մեկնարկից առաջ «Մարսելի» երկրպագուները հարձակվել են ՊԱՕԿ-ի երկրպագուների տրիբունաների վրա: Քաղաքի փողոցներում անկարգություններ են եղել: Տեղի իրավապահ մարմինները հույն երկրպագուների հյուրանոցի մոտ քաշքշուկ և կռիվ են սարքել: