Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը հայտարարել է շվեդական «Լինշոպինգ Սիթիից» հեռանալու մասին:
37-ամյա Պաչաջյանը, որը վերջերս նշանակվեց Եվրոպայում ՀՖՖ-ի դեսպան, ընդգծել է, որ շուտով նոր թիմ կտեղափոխվի.
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ արդեն նախկին ակումբ «Լինշոպինգ Սիթիին», որտեղ անցկացրեցի 4 հրաշք տարիներ:
Հեռանում եմ՝ որպես ակումբի պատմության ընթացքում ամենաշատ գոլային փոխանցում կատարած և գոլ+պաս սիստեմով ամենաշատ միավոր հավաքած ֆուտբոլիստ:
Չնայած մտածում էի, որ Սիթին իմ կարիերայի վերջին ակումբը կլինի,բայց պարզվեց , որ ոչ: Ես դեռ ուզում եմ խաղալ և շուտով նոր ակումբ կտեղափոխվեմ: Կտեսնվենք»,- գրել է Պաչաջյանը: