Բունդեսլիգայի 25-րդ տուրում Լևերկուզենի «Բայերը» կամային հաղթանակ տարավ Մյունխենի «Բավարիայի» նկատմամբ։
Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց հյուրերի կիսապաշտպան Յոսուա Կիմիխը։
2 խաղակեսում տանտերերը 2 գոլ խփեցին՝ 2-ն էլ 11 մետրանոցից։ Լևերկուզենը ներկայացնող թիմի կազմում դուբլի հեղինակ դարձավ Էսեկիել Պալասիոսը։
«Բայերը» 37 միավորով բարձրացավ 8-րդ տեղ։ «Բավարիան» 52 միավորով մնաց 2-րդ տեղում և 1 միավորով զիջում է առաջատար Դորտմունդի «Բորուսիային»։