ԱԱ–2022–ի ընտրական փուլի Հայաստան–Լիխտենշտեյն խաղից առաջ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը պատասխանել է լրագրողների հարցրեին։
«Չեմ կարծում, թե Գերմանիայի հավաքականի հետ խաղում մենք ճնշված էինք այն պատճառով, որ առաջին տեղում էինք: Վաղվա խաղը ցույց կտա, թե որքանով ենք կարողացել հետևություններ անել այդ պարտությունից:
Գերմանիայի հետ խաղից հետո պարոն Կապառոսը հանդերձարանում ասաց,որ մենք չընկճվենք, որ սա ֆուտբոլ է և ամեն ինչ կարող է տեղի ունենալ: Բոլորս էլ գիտենք, թե որքան ուժեղ է Գերմանիայի հավաքականը:
Գիտենք նաև, թե որքան կարևոր խաղ է մեզ սպասվում վաղը: Վաղը պետք է դաշտ դուրս գանք սառը գլխով և տաք սրտով»,-ասել է Բայրամյանը։